հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 1027 դատապարտյալ

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 1027 դատապարտյալ

Հայաստանում այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների թիվը 1027 է: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագծերից մեկի քննարկման շրջանակում՝ անդրադառնալով պատգամավոր Արփինե Դավոյանի հարցին:
 

«Այս պահի դրությամբ ունենք 1027 դատապարտյալ քրեակատարողական հիմնարկներում»,-ասաց փոխնախարարը:

 

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ այդ թիվը տատանվում է 2200-ի շրջանակում: Բայց 2018 թվականից ի վեր արդեն դատապարտյալները հիմնականում 1000-ի շրջանակում են լինում: 

  • Կիսվել: