երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը ՀՀ անունից ստորագրել է «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի արձանագրությունը

Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը ՀՀ անունից ստորագրել է «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի արձանագրությունը

Նոյեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը ՀՀ անունից ստորագրել է «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի «Ընդլայնված համագործակցության և էլեկտրոնային ապացույցների հրապարակման մասին» երկրորդ լրացուցիչ արձանագրությունը։
 
Փաստաթուղթը ԵԽ Նախարարների կողմից ընդունվել է 2021թ․ նոյեմբերի 17-ին և բացվել ստորագրման համար 2022թ․ մայիսի 12-ին։ Արձանագրությունը նպատակ ունի առավել արդյունավետ դարձնել իրավասու մարմինների միջև փոխադարձ աջակցությունը, ընդլայնել համագործակցությունը կիբեռհանցագործության և կոնկրետ քրեական գործով քննություններ կամ վարույթներ իրականացնելու նպատակով քրեական իրավախախտման ապացույցներն էլեկտրոնային ձևաչափով հավաքելու ոլորտում։
 
 
 

  • Կիսվել: