երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հարկադիր կատարաման ծառայությունն անվճար SMS-ի միջոցով կծանուցել վարույթների մասին

Հարկադիր կատարաման ծառայությունն անվճար SMS-ի միջոցով կծանուցել վարույթների մասին

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հիշեցնում է՝ անվճար SMS հաղորդագրության միջոցով կարող եք ծանուցվել կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին։

Հաղորդագրության մեջ ասվում է․  «Հարգելի քաղաքացիներ, եթե ցանկանում եք անվճար SMS հաղորդագրության միջոցով ծանուցվել ձեր նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվող կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին, անհրաժեշտ է բջջային հեռախոսից զանգահարել (060)570-402 հեռախոսահամարին և հետևելով ավտոմատ համակարգի հրահանգներին, հավաքելով ձեր հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ)՝ գրանցվել Ծառայության SMS ծանուցումների գրանցման շտեմարանում։

Գրանցվելուց հետո, եթե ձեր նկատմամբ հարուցվի կատարողական վարույթ, ապա ձեր կողմից գրանցում կատարած բջջային հեռախոսահամարին կստանաք SMS հաղորդագրություն, որում նշված կլինի հարուցված կատարողական վարույթի համարը, պահանջատիրոջ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն) և ձեր գույքի ու դրամական միջոցների վրա կիրառված արգելանքի չափը։»

  • Կիսվել: