կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գյումրու դեպոյի մեքենավարները դիմել են ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն

Գյումրու դեպոյի մեքենավարները դիմել են ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն

Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարներն այսօր գրություն են ուղարկել ՀՀ ԱԱԾ, դատախազություն եւ ոստիկանություն: ՀԿԵ ղեկավարությունը երեկ ՌԴ-ից տասը ռուս մեքենավարներ է բերել Գյումրի, որոնք անմիջապես, առանց փորձաշրջան անցնելու եւ տարածքին ծանոթանալու, ժամերի ընթացքում անցել են աշխատանքի հայերի փոխարեն: Մեքենավարները սովորականի նման եկել են աշխատանքի եւ անակնկալի եկել: Նրանց գնացքները վարելու թույլտվություն չի տրվել: Գրում է armtimes.com-ը։

«Երեկ միամիտ մեր տղեքին ըսել են, որ ռեզերվ գնացեք, գնացքը բդի ռուսը տանի: Հեչ մե ձեւիմ ծանուցում չի եղել, հեչ մե զգուշացումըմ, հենց հմի մենք ունինք նարյադ, հենց էս պահի դրությամբ, բայց եկել եմ իմ անունիս դեմը գրած է օտդիխ, իմ հաշվիս հանգիստ: Բայց ընչի, չեն ըսել: Ընձի գրել են հանգիստ, իմ տեղս ռուսը կաշխատի»,-ՀԺ-ի հետ զրույցում բողոքեց մեքենավարի օգնական Գոռ Ղազարյանը:

Այն, որ ռուսները չեն կարողացել շահագործել գնացքներն, արդեն հայտնի է: Ըստ մեքենավարների, ժամերի ընթացքում արդեն երկու էլեկտրոգնացք է վառվել: Մեկը վառվել է Ջաջուռում, մյուսը`Արաքս կայարանի մոտ:

Մեքենավարները մտածում են, որ տեղի ունեցածը հոկտեմբերի 23-ին իրենց կողմից խնդիրների բարձրաձայնումների հետեւանքն է: «Էն ժամանակ մենք, ըսպես ըսած, իրանց վատ վիճակի մեջ դրեցինք, հմի կփորձեն պատասխան տալ մեզի ըսպես: Հարցրել ենք ինչի համար սպես կենենք, ըսել են լավ կենենք»,-ասացին մեքենավարները: «Եթե էս հարցն օրենքով չի լուծվի, մեկը ես ծայրահեղության կդիմեմ, ընտանիքիս, երեխեքիս հետ գուկամ, կնստիմ էս գծերին, ու թող հլը մե ռուսըմ փորձե ստեղով պոեզը քշե, որ քշեց, վրեքովս բդի քշե»,-ասաց մեքենավար Ղազարյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբուրում։

  • Կիսվել: