ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, երկու ամսով կկալանավորվի։ Այս մասին հայտնեցին ԲԴԽ մամուլի ծառայությունից։

Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը և մեղադրյալ Խաչատուրովի նկատմամբ կիրառել կալանք խափանման միջոցը՝ երկու ամիս ժամկետով: 

Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը մերժել էր Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Տիգրան Դավթյանի գլխավորությամբ։ 

Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։

Հիշեցնենք, նար որ դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ: 

  • Կիսվել: