կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գրիգորի Խաչատուրովը մարտական է տրամադրված. Փաստաբան

Գրիգորի Խաչատուրովը մարտական է տրամադրված. Փաստաբան

Փաստաբանները շատ հաճախ են հանդիպում ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին, որը կալանքի տակ է։

«Տրամադրությունը շատ նորմալ է, իրականում, այս տոտալ անօրինական վիճակից մի քիչ զզված է, որովհետև ՀՀ քաղաքացի է, ՀՀ  ԶՈՒ բարձրաստիճան սպա է, ինքը միշտ մտածել է, որ Հայաստանում ինչ իրավիճակ էլ լինի, օրենքը գործելու է։ Փաստորեն, իր դեպքում ստացվում է, որ չի գործում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նա նշեց, որ գեներալը տրամադրված է մարտական։

«Իր դիրքորոշումն այն է, որ, վերջիվերջո, Հայաստանում պետք է լինի դատավոր, որ այս գործով իրավաբանություն կանի։ Ինքը վստահ է, որ պարոն Հովհաննիսյանը հենց այն դատավորն է լինելու, որն իրավաբանություն է անելու», - հավելեց Պողոսյանը։

Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։

  • Կիսվել: