Ուղիղ աջ նայեք և կիմանաք, թե ոնց էր զինվորի սնունդը հայտնվում ոմանց արջերի սննդի պահեստում, հարյուրավոր մարդիկ միլիոնատերեր են դարձել բանակը թալանելով․ Փաշինյան
Պետք չէ լեզուն պահել ատամների հետևում, ասեք ինչ ունեք ասելու, մենք կարծում ենք, որ բանակի բոլոր պրոբլեմների մասին հրապարակային պետք է խոսել։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցությանից Գեղամ Մանուկյանը։
Վարչապետն ասաց, որ ճշմարտություն անառարկելի է և 2024 թվականին է առաջին գործարանային արտադրության D30 հրանոթը ՀՀ-ն ստացել, իսկ դրանից առաջ ԶՈՒ պատմության մեջ ոչ մի հատիկ գործարանային արտադրության D30 հրանոթ Հայաստանում չի եղել։
«Նստեք և նայեք ուղիղ աջ և կիմանաք ամբողջ ճշմարտությունը բանակի մասին, թե ոնց էր զինվորի սնունդը հայտնվում ոմանց արջերի սննդի համար նախատեսված պահեստում։ Տասնյակ և հարյուրավոր մարդիկ միլիոնատերեր են դարձել բանակը թալանելով, նրանք բոլորը ձեր կողմնակիցներ են և այս ընտրությունների ժամանակ քափ-քրտինքի մեջ պաշտապանում էին ձեր քաղաքական ուժերին։ Զինվորից արձակուրդ տալու համար փող էին վերցնում և ասում՝ էսինչ մարշուտկով պետք է գնաս։ Ձեր իշխանության օրոք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան փաստացի փակման եզրին է եղել, քանի որ համարյա դիմորդ չի ունեցել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։



