չորեքշաբթի, հունիս 19
19 / 6 / 2024
Գրիգոր Ներսիսյանը Լիտվայի դեսպանին ծանոթացրել է Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության առկա վիճակին

Գրիգոր Ներսիսյանը Լիտվայի դեսպանին ծանոթացրել է Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության առկա վիճակին

Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիաս Պուլոկասը մայիսի 13-ին այցելել է ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը դեսպանին ծանոթացրել է Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության առկա վիճակին, ներկայացրել գործակալության՝ որպես անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի, կառուցվածքը, լիազորություններն ու կատարած աշխատանքները:

Գրիգոր Ներսիսյանն ընդգծել է, որ գործակալությունն ակտիվորեն համագործակցում է մի շարք տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների հետ` ներկայացնելով վերջիններիս հետ իրականացված և ընթացիկ փուլում գտնվող ծրագրերը:

«Անդրիաս Պուլոկասն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ընդգծել երկու երկրների նմանությունները՝ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում արձանագրած ձեռքբերումների իմաստով: Դեսպանը ևս կարևորել է այս իրավունքի դերը բոլոր ոլորտներում՝ նկատելով, որ աշխարհը շարժվում է ավելի մեծ թվով տվյալներ մշակելու ուղով, ուստի դրանց պաշտպանության կարևորությունն օրեցօր մեծանում է: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները և պայմանավորվել, որ կկազմակերպեն Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինների միջև համագործակցության հուշագիր կնքելու գործընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/772438.html

© factor.am

  • Կիսվել: