շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կկալանավորվի

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կկալանավորվի

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կկալանավորվի. վերջինը բավարարել է ներկայացված միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արմեն Մելքոնյանը:

Գորիսի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը դեռ չի հրապարակվել, իսկ մյուս փոխքաղաքապետ Իրինա Յոլյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի 22:30-ին:

Փաստաբանն ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր, որ Գորիսի համայնքապետարանի աշխատակից Սուսաննա Մկրտչյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատ է արձակվել

  • Կիսվել: