կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսոդյանը, 2 ամսով կալանավորեց

Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսոդյանը, 2 ամսով կալանավորեց

Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսոդյանը, 2 ամսով կալանավորեց: Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը: 

«Տավուշեցիներ Հովհաննես Ղուկասյանին եւ Վահան Անանյանին մեկական ամսով այօր եւս կալանավորեցին»,-նշել է նա:

Նշենք, որ պատգամավորն այսօր ավելի վաղ հայտնել էր. «Վահագնի արյան ճնշումը գիշերը բարձրացել էր, ստիպված էին եղել շտապ օգնություն կանչել, առավոտյան ինքնազգացողությունն էլի լավ չէր, նորից շտապ օգնություն էին կանչել»:

Հիշեցնենք նաև, որ Վահագն Մախսուդյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Տավուշում նա մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն։

  • Կիսվել: