շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆիզգորոդոկում բնակիչների և ոստիկանների միջև տեղ ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել

Ֆիզգորոդոկում բնակիչների և ոստիկանների միջև տեղ ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել

Ֆիզգորոդոկում նախօրեին բնակիչների և ոստիկանության ներկայացուցիչների միջև տեղ ունեցած միջադեպով ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության  պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ընդհանուր ծառայողական քննություն է նշանակվել՛՛։

Խոսելով այն մասին, թե քանի մարդ է բերման ենթարկվել ֆիզիկայի ավանից իրականացվող բողոքի ակցիաների վայրից՝ գաբրիելյանը նշեց, որ ֆիզգորոդոկից առաջին օրըվարչական իրավախախտման համար՝ 3 կամ 4 անձ է բերվել ոստիկանություն, իսկ երկրորդ օրը՝ մեկ անձ էր բերման ենթարկվել՝ գույքի վնասումով։ Արձանագրություններ կազմելուց հետո նրանք բաց են թողնվել։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է ֆիզիկայի ավանում տեղի են ունենում բողոքի ակցիաներ՝ 12 հարկանի շենքի կառուցման դեմ։ Բնակիչները պնդում են, որ բարձրահարկի կառուցումն այդ տարածքում ապօրինի է։

  • Կիսվել: