երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ես երբևիցե մեղք չեմ գործել Աստծո առաջ. Լևոն Երանոսյան

Ես երբևիցե մեղք չեմ գործել Աստծո առաջ. Լևոն Երանոսյան

Այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն անդրադարձավ հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի դատարանից:

Նա նշեց. ՛՛Եկեք վաղը իմանանք բոլորվս՛՛:

Լրագրողների հարցին, թե ինչ կանի, եթե իրեն դատապարտի դատարանը, արդյոք պատրա՞ստ է բանտ նստել հանուն հայրենիքի, Երանոսյանը պատասխանեց. ՛՛Ոչ՛՛:

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ընդունո՞ւմ է մեղքը, Երանոսյանն արձագանքեց. ՛՛Ես երբեւիցե մեղք չեմ գործել Աստծո առաջ՛՛:

Նա լրագրողների հետ զրույցում խոստացավ, որ երբ վաղը դատարանը հրապարակի դատավճիռը, ինքը կխոսի բոլոր թեմաների մասին:

Նշենք, որ Լևոն Երանոսյանը մեղադրվում է 2015-2018թթ ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, այլ անձի հետ հանցակցությամբ իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաև՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Վարդան Թունյանը մեղադրվում է Լևոն Երանոսյանին պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդելու մեջ, որը մեղադրանքի համաձայն՝ դրսևորվել է ՀՀ ոստիկանության զորքերից մեկի զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալուց ազատելու եղանակով։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Թունյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ-գլխավոր աուդիտորի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Բացի այդ, օգտագործելով պաշտոնեական դիրքը , 2014-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքի յուրացում:

  • Կիսվել: