չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից

Երկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից

Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 29 և 56 տարեկան երկու տղամարդու։ Անձնական խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։

Հաջորդ դեպքը արձանագրվել է Ղարիբջանյան խճուղում։ Կումայրիի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 25-ամյա մի երտիասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: