ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում Զիփլայնից ընկնելու հետևանքով քաղաքացու մահվան դեպքի առիթով նյութեր են նախապատրաստում

Երևանում Զիփլայնից ընկնելու հետևանքով քաղաքացու մահվան դեպքի առիթով նյութեր են նախապատրաստում

«Երազ» այգու տարածքում գործող զիփլայնից քաղաքացու վայր ընկնելու և մահվան դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

«Արմենպրես»-ին այդ մասին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից: Այլ մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին: 

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ  ապրիլի 10-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում գործող «Երազ» այգու տարածքում: Քաղաքացին վայր էր ընկեր մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիփլայնից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:

  • Կիսվել: