երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
16-ամյա աղջկան վրաերթի ենթարկած վարորդին ոստիկանները հայտնաբերել են

16-ամյա աղջկան վրաերթի ենթարկած վարորդին ոստիկանները հայտնաբերել են

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ Ալվարդ Արզումանյանին վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Սարի թաղի 44-ամյա  մի բնակիչ՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ, 44-ամյա տղամարդը հուլիսի 19-ին, ժամը 20.00-ին, Երևան քաղաքի Սարի թաղի փողոցներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:
 

Վրաերթի ենթարկված 16-ամյա աղջիկը մահացել է

16.07.2022 10:52

Հուլիսի 16-ին, ժամը 05.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ոսկետափ գյուղի կամրջի մոտ դիակ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 05.00-ի սահմաններում Երասխ-Երևան ճանապարհի 25-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա Ալվարդ Արզումանյանին, որը մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ անհայտ ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: