կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանում երիտասարդը չի ենթարկվել պարեկներին և դիմել է փախուստի․  հնչել է կրակոց

Երևանում երիտասարդը չի ենթարկվել պարեկներին և դիմել է փախուստի․ հնչել է կրակոց

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Արաբկիրի վարչական տարածքում ծառայություն կատարելիս Ղափանցյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Կորեայի ձորում նկատել են կասկածելի մի երիտասարդի։Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Երկու պարեկ մոտեցել են նրան, որպեսզի պարզեն քաղաքացու ինքնությունը։ Վերջինս կրել է սև գույնի պայուսակ (барсетка), ու երբ պարեկների մոտ կասկած է առաջացել այդ քաղաքացու շարժուձևից, նրան հորդորել են հայտնել, թե պայուսակում ինչ կա։

Սակայն քաղաքացին դիմում է փախուստ։ Մոտ 350-400 մետր պարեկները հետապնդել են նրան։ Այդքան ճանապարհահատված հետապնդելուց հետո պարեկներից մեկը իր անվամբ հաշվառված հաշվեցուցակային ատրճանակից նախազգուշական օդ է կրակել ու բղավել, որ քաղաքացին դադարեցնի փախուստը և կանգնի, սակայն նախազգուշական կրակոցն էլ արդյունք չի տվել։

Պարեկները շարունակել են հետապնդումը։ Նրանց հաջողվել է վնասազերծել այդ քաղաքացուն, ով այնուհետև տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։

Զննությամբ պայուսակում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված, ընդհանուր՝ 76.9 գրամ կշռով «Մարիխուանա« տեսակի թմրամիջոց։ Հայտնաբերվել է նաև գաղտնի փականով դանակ և հուշանվեր-կացին։

Տեղում Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Վ-ն է։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում, փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ։

  • Կիսվել: