երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյա է բերման ենթարկվել

Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյա է բերման ենթարկվել

Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Երևանի քաղաքապետարանի կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանին։ Վերջինս հարցաքննվել է, գրում է «Հայկական ժամանակ»-ը:

Հիշեցնենք՝ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել էին Երևանի քաղաքապետարանի 2 բարձրաստիճան պաշտոնյաներ՝ աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը:

  • Կիսվել: