շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երևանի նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

Երևանի նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

Երևանի նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանը նոր պաշտոն ունի․ նա նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի տեղակալ։

Այս մասին  որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը ․«Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արտակ Պողոսյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ»:

Արտակ Պողոսյանին այդ պաշտոնին նշանակել էր իշխանափոխությունից հետո ոստիկանապետ նշանակված Վալերիյ Օսիպյանը, և երկու ամիս անց ազատել պաշտոնից։

  • Կիսվել: