երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող կասկածելի առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ հանգամանքները պարզվում են

Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող կասկածելի առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ հանգամանքները պարզվում են

2024 թվականի փետրվարի 26-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել որ Գյուլբենկյան 30/3 շենքի մոտ սև տոպրակով կասկածելի իր է դրված։

Դեպքի առթիվ ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են, դրանց բնույթն ու նշանակությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով առգրավվել են տարածքը տեսանկարահանող տեսանկարահանման սարքերը, կատարվում են ապացուցողական և վարույթային գործողություններ։

Քննչական նույն բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնված նաև փետրվարի 22-ին Երևան քաղաքի Գ.Գյուլբենկյան փ. 33 շենքի դիմացի հատվածում զինամթերքի նմանվող առարկաների հայտնաբերման դեպքի առթիվ։ Դրանով նախաքննությունը ևս շարունակվում է։

Երկու դեպքերով էլ քննություն է իրականացվում նշված առարկաները համապատասխան հասցեներում տեղադրած անձանց հայտնաբերելու, քննության համար էական նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հետաքննության մարմնին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ, հայտնում է ՔԿ-ն:

  • Կիսվել: