շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ձերբակալվել են ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գևորգյանը եւ Կապանի բաժնի պետի տեղակալ Վաղարշակ Գինոսյանը

Ձերբակալվել են ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գևորգյանը եւ Կապանի բաժնի պետի տեղակալ Վաղարշակ Գինոսյանը

Դեկտեմբերի 12-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքի մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Միջոցառման արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել և Երևան են տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գևորգյանին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վաղարշակ Գինոսյանին:

Թե ինչի համար են նրանք ձերբակալվել ու տեղափոխվել Երևան, այս պահին նախաքննության շահերից ելնելով չեն նշվում:

  • Կիսվել: