շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանին առնչվող առեղծվածային պատմությունների հետ կապված՝ այս կամ այն պատճառով բազմաթիվ ազատումներ եղան համակարգից. Մինասյան

Դավիթ Տոնոյանին առնչվող առեղծվածային պատմությունների հետ կապված՝ այս կամ այն պատճառով բազմաթիվ ազատումներ եղան համակարգից. Մինասյան

Դավիթ Տոնոյանի հետ կապված առեղծվածային պատմությունների հետ կապված՝ այս կամ այն պատճառով բազմաթիվ ազատումներ եղան համակարգից: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Նրա խոսքով՝ կարելի է վստահ արձանագրել, որ բոլոր այն մարդիկ, որոնք ներգրավված են եղել այդ պրոցեսում, չեն աշխատում համակարգում։

«Այս պատմության մեջ ականատես ենք եղել բազմաթիվ, այսպես ասած, տարօրինակությունների, քանի որ ինչ-որ մի բան այն չէր։ Դրա արդյունքում եղավ ծառայողական քննություն, եղան կարգապահական տույժեր, նաև եղան հեռացումներ»,-ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ 2023 թ.-ին ԱԱԾ մեկուսարանից ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին տեղափոխման ճանապարհին Տոնոյանը խնդրել էր ուղեկցողներին, որ թույլ տան կարճ ժամանակով տեսակցել մորը: ՔԿ ծառայության պետը Դավիթ Տոնոյանին թույլատրել է տեսակցել մորը, ինչից հետո ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

  • Կիսվել: