երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դավիթ Տոնոյանի գործով դատավորի հետ պայմանավորվածությունը այս անգամ էլ խախտվեց. փաստաբան

Դավիթ Տոնոյանի գործով դատավորի հետ պայմանավորվածությունը այս անգամ էլ խախտվեց. փաստաբան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով յուրաքանչյուր երեքշաբթի դատական նիստեր անցկացնելու վերաբերյալ դատավորի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը վերջինիս կողմից խախտվեց այս անգամ էլ վերապատրաստման դասընթացների մասնակցելու պատճառով։ 

2023 թվականի փետրվարի 21-ին դատական նիստ նշանակելու փոխարեն դատական նիստ է նշանակվել 2023թվականի փետրվարի 28-ին։

Ստացվում է, որ Դավիթ Տոնոյանը և նույն գործով անազատության մեջ գտնվող մյուս անձինք պետք է շարունակեն մնալ կալանքի տակ այս անգամ էլ դատավորի վերապատրաստվելու պատճառով, ինչը որևէ կերպ չի բխում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված դրույթներից»,- ասված է հայտարարությունում։

  • Կիսվել: