շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դավիթ Բալայանը չընտրվեց ՍԴ դատավոր

Դավիթ Բալայանը չընտրվեց ՍԴ դատավոր

 Դավիթ Բալայանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։

 ԱԺ նիստում քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 32-ը։ Մասնակցած բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել, սակայն ձայների քանակը բավարար չէր ընտրվելու համար։

Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էչ Դավիթ Բալայանի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ նրա թեկնածությունը ներկայացրել էր Դատավորների ընդհանուր ժողովը:

  • Կիսվել: