հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դավիթ Հարությունյանն անարդար կերպով է հեռացվել դատական համակարգից. դատավոր Բալայան

Դավիթ Հարությունյանն անարդար կերպով է հեռացվել դատական համակարգից. դատավոր Բալայան

Իմ կարծիքով՝ դատական դեպարտամենտը կանխորոշել է այն դատավորների շրջանակը, ովքեր իրավունք ունեն առաջադրվելու, ես գտնում եմ, որ այդպես չի կարելի անել: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը:

Հարցին՝ ինքն ի՞նչ է պատրաստվում անել այդ առնչությամբ, դատավորը պատասխանեց, որ ժողովի ընթացքում գուցե հայտարարությամբ հանդես գա.

«Այս ժողովին ԲԴԽ-ն չի մասնակցում: Մասնակցում են դատավորները: Կփորձեմ դատավորներին տեղ հասցնել այն, ինչ հիմքով դատարան եմ դիմել»,- ասաց Դավիթ Բալայանը:

Հարցին՝ արդյո՞ք ինքը որեւէ թեկնածուի օգտին քվեարկելու է, Բալայանն ասաց. «Ես չէի ցանկանա ժողովից առաջ իմ դիրքորոշումն արտահայտել»:

Անդրադառնալով դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ-ի որոշմանը՝ դատավորն արձագանքեց. «Դավիթ Հարությունյանն անարդար կերպով է հեռացվել դատական համակարգից»:

  • Կիսվել: