չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Դատավորների սահմանափակ քանակ կա Հայաստանում. Կարեն Անդրեասյանը՝ դատական գործերի ձգձգումների մասին

Դատավորների սահմանափակ քանակ կա Հայաստանում. Կարեն Անդրեասյանը՝ դատական գործերի ձգձգումների մասին

Բարձրագույն դատական խորհուրդն իսկապես գործում է անկախ: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը: Միևնույն ժամանակ, նա նշեց, որ շարունակում են սերտ համագործակցությունը օրենսդիր ու գործադիր թևերի հետ, բայց համագործակցությունը չի նշանակում կոնկրետ գործերով դատարանների վրա ազդեցություն:

«Մյուս կողմից՝ ուզում եմ նաև շեշտել, որ դատական իշխանությունն ամենալուռ և ամենաքարկոծված իշխանության թևերից մեկն է:

Շատ բան է փոխվել հեղափոխությունից հետո: Եթե ժամանակին դատական իշխանության մասին խոսելիս խոսում էինք կաշառքների, սակագների և մեծ, համատարած կոռուպցիոն երևույթների մասին, ինչ-որ մի շրջան հեղափոխությունից հետո կար խոսակցություն, որ դատական իշխանությունն անկախ է գործադիր, օրենսդիր իշխանությունից, բայց անկախ չէ իր որոշ կապերից, հիմա արդեն խոսում ենք ձգձգումներից, ուշացումներից, որոնք իսկապես արդարացում չունեն:

Բայց դատական պրոցեսներին կան շատ մասնակիցներ՝ սկսած փաստաբաններից, դատախազներից և այլ մարդկանցից, ովքեր կարող են նույնպես մաս կազմել ձգձգումներին»,- ասաց Անդրեասյանը:

ԲԴԽ նախագահը նշեց, որ կարգապահական վարույթներով փորձում են վերհանել այն բոլոր սուբյեկտիվ դրսևորումերը, որոնք կապված են դատավորի պատճառով գործերի քննության ձգձգումների հետ:

Անդրեասյանը տեղեկացրեց նաև, որ դատավորների սահմանափակ քանակ կա Հայաստանում:

  • Կիսվել: