ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դատավոր Բորիս Բախշիյանի գործով երկու նորություն ունենք. փաստաբան

Դատավոր Բորիս Բախշիյանի գործով երկու նորություն ունենք. փաստաբան

Փաստաբան Արսեն Սարդարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դատավոր Բորիս Բախշիյանի գործով երկու նորություն ունի:

՛՛1. Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ պաշտպանների բերած վճռաբեկ բողոքները,

2. Վարույթ իրականացնող մարմինը անհիմն և չպատճառաբանված որոշմամբ մերժել է գլխավոր դատախազին հասցեագրված, սակայն հետագայում քննիչին մակագրված, Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը։

Գործը ուղարկվում է դատարան՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: