Դատարանը քննում է նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտակ Թադևոսյանի քննում է նախկին պատգամավոր, ՄԱՊ-հոլդինգի սեփականատեր Ալեքսան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ:
Ըստ որոշ աղբյուրների Պետրոսյանը անցնում է նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գործով։ Ինքը Հարությունյանը նարկայումս հետախուզման մեջ է։