Դատարանը մերժեց Լևոնի Քոչարյանի խափանման միջոց երկրից բացակայելու արգելքի վերաբերյալ միջնորդությունը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր մերժեց վերացնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց երկրից բացակայելու արգելքը։
Դատարանը շեշտեց, որ նախորդ նիստին արդեն իսկ ներկայացվել էր այդպիսի բովանդակությամբ միջնորդություն, ինչը նույնպես մերժվել էր։
Նշենք, որ փաստաբաններն էլ հայտարարել էին նոր հանգամանքի մասին, ըստ որի՝ նախորդ նիստին դեռեւս հայտնի չէր, որ Լեւոն Քոչարյանը պետք է մեկնի Ժնեւ՝ մասնակցելու վեհաժողովի։
Հիշեցնենք, որ Լեւոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երեւանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո։