Դատարանը երեք ամսով երկարացրեց պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը
Դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր որոշեց «Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի մարտի 8-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Սարգսյանը, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու ևս 16 անձ դատարանում քննվող գործով մեղադրվում են իշխանությունը զավթելու և իշխանություն զավթելու հանցանքները նախապատրաստելու մեջ։


