հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Դատարանն արգելեց տեսանկարահանել Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Աննա Մկրտչյանի

Դատարանն արգելեց տեսանկարահանել Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Աննա Մկրտչյանի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արգելեց լրատվամիջոցներին տեսանկարահանել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի այն բանից հետո, երբ Սիմոնյանի փաստաբանները դեմ արտահայտվեցին։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի կարծիքով Աննա Մկրտչյանը վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը՝ անելով հետևյալ հայտարարությունը։

«Սիմոնյանը սողալով, սեփական դեմքը գետնից չպոկելով է ԱԺ նախագահի պաշտոնի աթոռին հասել։ Նա նշում է, որ Ալեն Սիմոնյանն ի վիճակի չէ շնորհակալ լինել, քանի որ սողունները չեն կարող երախտագիտության զգացում ունենալ: Սիմոնյանի քաղաքական ուղին հիմնված է դատարկաբանության, ստի ու կեղծիքի վրա»։

Ինքը՝ Աննա Մկրտչյանը, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «Ալեն Սիմոնյանը չունի պատիվ ու արժանապատվություն, որպեսզի ինքն էլ այն վիրավորեր»։

  • Կիսվել: