ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դանակահարություն Մարտի 8-ի փողոցում. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Դանակահարություն Մարտի 8-ի փողոցում. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Հունիսի 3-ի գիշերը ոստիկանության Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց: Հայտնեցին, որ ժամը 1-ին մոտ կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել Փարաքար գյուղի 23-ամյա մի բնակիչ:

Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներն արագ արդյունք տվեցին: Պարզվեց, որ կեսգիշերին մոտ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մարտի 8-ի փողոցում վիճաբանել են տուժածն ու նրա 22-ամյա համագյուղացին, վեճը վերաճել էր ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ 22-ամյա երիտասարդը դանակով հարվածներ էր հասցրել:

Գիշերվա ժամը 3-ին նա հայտնաբերվեց, ձերբակալվեց ու ներկայացվեց Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական բացատրություն:

Դատարանի հունիսի 5-ի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: