երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դադարեցրե՛ք, ինքնաոչնչացման և ինքնակործանման է տանում սոցիալական հարթակում ինչ-որ մեկին քննադատելը․ Անահիտ Մանասյան

Դադարեցրե՛ք, ինքնաոչնչացման և ինքնակործանման է տանում սոցիալական հարթակում ինչ-որ մեկին քննադատելը․ Անահիտ Մանասյան

Եթե ունենք իրավիճակ, երբ անձն ընդդիմադիր գործիչ է և իր իրավունքները սահմանափակվում են այնպիսի եղանակով, որը չի համապատասխանում իրավաչափության սկզբունքներին, բնականաբար, այդ անձը պետք է ստանա պաշտպանություն: Այս մասին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ՔՊ-ի առաջարկած ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը․

«Կապ չունի, թե խոսքն ինչ տեսակների հայացքներ կրող անձանց մասին է, որովհետև բացի քաղաքական հայացքներից մենք ունենք նաև թիրախավորում անհանդուրժողականության այլ հայացքներ կրելու համատեքստում․ այդ հանրային հանդուրժողականությունը բացառիկ կարևոր երևույթ է ընդհանուր խնդիրները լուծելու դիտանկյունից»։ 

Մանասյանն ընդգծեց, որ կապ չունի՝ խոսքն ընդդիմության, թե իշխանութան ներկայացուցչի մասին է. «Ընդհանրապես, կապ չունի, թե խոսքն իշխանության ներկայացուցչի մասին է, ընդդիմության ներկայացուցչի մասին է, թե պարզապես մի քաղաքացու մասին է, որը տանը նստած ուղղակի որևէ սոցիալական ցանցում անում է հարցի վերաբերյալ գրառում: Իմ շատ մեծ խնդրանքն է բոլորին դադարեցնել այդ ամենը, որովհետև դա տանում է ինքնակործանման և ինքնաոչնչացման՝ ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության բնագավառի տեսանկյունից, այլ ընդհանրապես մեր՝ որպես սոցիալական հանրույթ, գոյության տեսանկյունից»:

  • Կիսվել: