երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դա բացառվում է, ոստիկանները խմիչք չեն օգտագործել․ փոխոստիկանապետ

Դա բացառվում է, ոստիկանները խմիչք չեն օգտագործել․ փոխոստիկանապետ

Քաղաքացիների ցանկացած ծեծի դեպքով  կլինի ուսումնասիրություն  և կտանք գնահատականներ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Նա բացառեց այն վարկածը, թե ոստիկանները ոգելից խմիչք են օգտագործել։

«Այս պահին էլ ուսումնասիրություններ կատարվում են ներքին անվտանգության վարչության կողմից, կարծում եմ հրապարակումներ կլինեն»,- ասաց Վարդանյանը։

Նշենք, որ քիչ առաջ ոստիկանները կրկին բերման ենթարկեցին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող մի շումբ քաղաքացիների։  

  • Կիսվել: