շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել. դատավոր

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել. դատավոր

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել, հեռացել են խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի վաղը՝ 10:00-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ ԲԴԽ-ն դռնփակ ռեժիմով քննում է դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Հիշեցնենք, որ վարույթ հարուցելու հիմքը դատավոր Դավիթ Հարությունյանի տված հարցազրույցն է եղել: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին է: Նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը եւ այն անթույլատրելի համարել:

  • Կիսվել: