երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված 5 ձերբակալված քաղաքացիներից 2-ի վիճակը ծանր է. «Ազգային ճակատ»

Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված 5 ձերբակալված քաղաքացիներից 2-ի վիճակը ծանր է. «Ազգային ճակատ»

Այսօր երեկոյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Արման Ղազարյանը այցելել են Աշտարակ քաղաքի ՁՊՎ, որտեղ գտնվում են երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված 5 ձերբակալված քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է Ազգային Ճակատ տելեգրամյան ալիքը։

՛՛Այցելության ընթացքում պարզ է դարձել, որ նրանք ենթարկվել են ոստիկանների կողմից բռնությունների։

Քաղաքացիներից 2-ի վիճակը ծանր է։ Նրանք ստացել են մարմնական վնասվածքներ մարմնի տարբեր հատվածներում։

Պատգամավորների պնդմամբ՝ ՁՊՎ աշխատակիցները շտապօգնության մեքենաներ են կանչել դեպքի վայր, որից հետո քաղաքացիները տեղափոխվել են Աշտարակի բժկական կենտրոն հետազոտման և բուժօգնության համար:

ԱԺ ընդդիմադիր պատգամավորները և փաստաբանները շարունակում են այցելությունները հիվանդանոցներ և ՁՊՎ-ներ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:։

  • Կիսվել: