ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Բացահայտել՝ ովքեր են դավաճանները». Արծվիկ Մինասյանը դիմեց դատախազությանը

«Բացահայտել՝ ովքեր են դավաճանները». Արծվիկ Մինասյանը դիմեց դատախազությանը

Պաշտոնական նիստում հրապարակային հայտարարություն է արվում, անմիջապես հարուցել քրեական գործ եւ բացահայտել՝ ովքեր են դավաճանները, ովքեր են Հայաստանը հասցրել այս վիճակին։ Այս մասին այսօր Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պաշտոնապես դիմելով ՀՀ դատախազությանը։

Նշենք, որ այսօրվա արտահերթ նիստում ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ վեճ էր տեղի ունեցել։ Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ Անդրանիկ Քոչարյանը կեղծ տեղեկություններ է տարածում, ինչից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը եւ Գեղամ Մանուկյանը լքել էին դահլիճը։

  • Կիսվել: