շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԺ-ում քննարկում են հակակոռուպցիոն կոմիտեի քննությանը թողնել միայն այն կոռուպցիոն հանցագործությունները, որոնք կատարվել են պաշտոնատար անձանց կողմից

ԱԺ-ում քննարկում են հակակոռուպցիոն կոմիտեի քննությանը թողնել միայն այն կոռուպցիոն հանցագործությունները, որոնք կատարվել են պաշտոնատար անձանց կողմից

Առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի քննությանը թողնել միայն այն կոռուպցիոն հանցագործությունները, որոնք կատարվել են պաշտոնատար անձանց կողմից: Կառավարության կողմից ներկայացաված ՀՀ Քրեական դատավարական  օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ԱԺ-ում ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղեկալ Արփինե Սարգսյանը:

Նա ներկայացրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորմամբ կոմիտեին տրամադրվել են 40 հաստիքներ, որոնցից 33-ն են ըստ էության քննիչներ, մնացյալ 7-ը կոմիտեի նախագահի տեղակալներն են, ստորաբաժանումների պետերը և ըստ էության պետք է փաստել, որ կոմիտեն այս պահի դրությամբ աշխատում է բավականին մեծ ծանրաբեռնվածությամբ:

«Միայն 2021 հոկտեմբերի 23-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քննվել է կոռոպցիոն բնույթի 280 քրեական գործ, նախապատրաստվել է 171 նյութ: Տվյալ ժամանակահատվածում յուրաքանչյուր քննիչ իր վարույթում ունեցել է միջինում 10-11 գործ, ինչն, ըստ հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերների չի կարող չանդրադառնալ քննության որակի վրա»,- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով, այս պահին հակակոռուպցիոն կոմիտեն քննում է քրեական օրենսգրքի համապատասխան հավելվածում նախատեսված բոլոր կոռուպցիոն հանցագործությունները: Խոսքը վերաբերում է 32 հոդվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործություններին, որտեղ կան թե մասնավոր կոռուպցիային բնորոշ հանցակազմեր, և թե նաև պետական՝ հանրային հատվածին բնորոշ կոռուպցիոն հանցագործություններ»,- ասաց Արփինե Սարգսյանը:

Փոխնախարարի խոսքով, այսչափ ծանրաբեռնված աշխատելով, ըստ էության հակակոռուպցիոն կոմիտեն չի կարողանում ավելի մեծ ուշադրություն դարձնել այն գործերին, որոնք, թերևս ավելի մեծ ջանք և ջանասիրություն են պահանջում:

«Շատ ու շատ այնպիսի կոռուպցիոն գործեր կան, որոնք բազմադրվագ են, որոնք պետությանը վերադարձվող մեծ քանակի ապօրինի գույքերի և այլ նաև հետևանքներով քրեական գործեր են և հետևապես հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերները գտնում են, որ այսչափ գործերն ավելի շատ մեծ նշանակություն ունեն հակակոռուպցիոն քաղաքականության տեսանկյունից, քան մնացյալ գործերը, որոնք թեև պահանջում են աշխատանք կատարել և կարևոր են, բայց ընդհանուր հակակոռուպցիոն քաղաքականության տեսանկյունից այնքան շատ են, որ չեն կարողանում ավելի մեծ ուշադրություն դարձնել այն մեծ քրեական գործերին, որոնք կարևոր կլինենհ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում»,- ընդգծեց Արդարադատության նախարարի տեղեկալը:

Նրա խոսքով, կոմիտեի գործընկերները գնահատում են, որ չունեն այնչափ մարդկային ներուժ, որը կբավականացնի քննելու քրեական օրենսգրքով նախատեսված բոլոր հանցակազմերն , որոնք պետք է լինեն հակակոռուպցիոն կոմիտեի քննչական ենթակայության տիրույթում:

Ներկայացվող նախագիծը միտված է նրան, որ հակակոռուպցիոն կոմիտեի քննությանը թողնել, այսինքն քննչական ենթակայության տիրույթում թողնել միայն այն կոռուպցիոն հանցագործությունները, որոնք կատարվել են պաշտոնատար անձանց կողմից:

Այսինքն, ըստ էության, պետական հատվածում  կոռուպցիոն գործերն են, որ առաջարկվում է նախագծով թողնել հակակոռուպցիոն կոմիտեի քննությանը:

 «Բացի նշվածից, առաջարկվում է նաև, առանց բացառության, հակակոռուպցինո կոմիտեի քննությանը թողնել ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրական պրոցեսներում բարեգործական արգելքի խախտմանը, ընտրակաշառքի միջնորդությանը, ԱԺ ընտրությունների ժամանակ նախընտրական ծանխսեր հիմնադրամից, կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հիմնադրամից չկատարելը, կամ հայտարարագրմանը ենթակա տվյալը չհայտարարագրելը, կամ հայտարարագիր չներկայացնելը, կուսակցության օգտին խոշոր չափի ապօրինի նվիրատվություն ներգրավելը, կուսակցության նվիրատվության չափը չգերազանցելու արգելքը խոշոր չափով շրջանցելը, ակնհայտ անարդար դատավճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը և մի շարք այլ հանցակազմերը»,- շեշտեց փոխնախարարը:

  • Կիսվել: