երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Դուք եք համակարգո՞ւմ ոստիկանների վայրագությունները. լրագրողը՝ ՆԳ փոխնախարարին

Դուք եք համակարգո՞ւմ ոստիկանների վայրագությունները. լրագրողը՝ ՆԳ փոխնախարարին

Ճի՞շտ է, որ դուք եք համակարգում, հրահանգում ոստիկանների վայրագությունները: Այս հարցը ԱԺ-ում լրագրողները տվեցին ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին:

Նա արձագանքեց. «Հերթական սուտ տեղեկություններով դաշտը ողողելու կարիք չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմա ոչ մի հարցի չի պատասխանելու, պատրաստվում է ԱԺ հանձնաժողովների նիստին, որտեղ ինքը զեկույցով է հանդես գալու:

Փոխնախարարը խոստացավ, որ նիստից հետո ազատ կլինի եւ լրագրողների հարցերին կպատասխանի:

  • Կիսվել: