կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ոչ մի տարօրինակ բան չկա գումարի դիմաց բանակից ազատվելու մեջ. Արփինե Սարգսյան

«Ոչ մի տարօրինակ բան չկա գումարի դիմաց բանակից ազատվելու մեջ. Արփինե Սարգսյան

Ոչ մի տարօրինակ բան չկա, գումարի դիմաց, այսպես ասած, ազատվելու մեջ. Պաշտպանության և անվտանագության հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով կառավարության տեսակետը։

Նշենք, որ քննարկվում էր ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ երկրորդ ընթեցմամբ։ Առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումար, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրեական պատասխանատվությունից:

Արփինե Սարգսյանը նշեց, որ խնդիրը կա և պետք է այն լուծել՝ հավելելով, որ մինչև Հայկ Սարգսյանի բերած նախաձեռնությունը, նման օրենքներ ևս եղել են, որոնք երկարաձգվել են։ «Քրեական հետապնդման ենթակա անձանց մասով հստակ նշվել է, որ կարող են վճարել, օրինակ, 5 մլն դրամ, թե 2 մլն դրամ, և դրանով ազտավեն քրեական պատասխանատվությանից»,-ասաց նա։

Սարգսյանն ասաց, որ հիմա երկու տարբերակ ունեն՝ կա՛մ ազատազրկել այդ մարդկանց, քանի որ 27 տարեկանից հետո զորակոչ չկա, կա՛մ թույլ տալ, որ օգտագործվի այդ անձանց ռեսուրսը, կա՛մ գնան ծառայության, կա՛մ վճարեն համապատասխան գումար։

«Պետության մոտեցումն է որոշարկելու ըստ տարիների գումարային պարտավորությունը»,-ասաց նա։

  • Կիսվել: