ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ փորձագետները այցելել էին Գեղարքունիքի երկրագիտական թանգարան և «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ

ԱԺ փորձագետները այցելել էին Գեղարքունիքի երկրագիտական թանգարան և «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ՝ իմ հանձնարարությամբ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետները այցելել էին Գեղարքունիքի երկրագիտական թանգարան և «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ: «Գավառի մանկատան» սաների մասնակցությամբ տեղի է ունեցել գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փորձագետները նաև ներկա էին գտնվել Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի շենքում հանդիսավորությամբ բացված Գավառի մանկատան սան Հ․ Թալալյանի անվան երաժշտական ուսումնարանի նկարչության բաժնի ուսանող Մարիամ Շահջանյանի գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսին։ Ցուցահանդեսում ներկայացված էին Մարիամ Շահջանյանի գեղանկարչական աշխատանքները, ձեռագործ գորգերը, պատրաստված տիկնիկները։

Մանկատան տնօրենի պարտականությունները կատարող Նաիրա Խանդանյանը տեղեկացրեց, որ Մարիամ Շահջանյանը Գավառի մանկատան սան է դեռեւս 2013 թվականից։ Նման տաղանդաշատ և շնորհալի երեխաները մեր այսօրվա ու վաղվա ապագան կերտողն են և դեռ շատ բան ունեն տալու մեր հայ արվեստին ու մշակույթին։

Հ.Գ. Երեխաների իրավունքները որեւէ կերպ չխախտելու համար՝ նրանց նկարները չեմ հրապարակում

  • Կիսվել: