երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱԺ աշխատակազմը որպես պատասխանող կողմ՝ չի հանվի «Սարգսյանն ընդդեմ Սուքիասյանի» գործից. միջնորդությունը մերժվեց

ԱԺ աշխատակազմը որպես պատասխանող կողմ՝ չի հանվի «Սարգսյանն ընդդեմ Սուքիասյանի» գործից. միջնորդությունը մերժվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստին որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի աշխատակազմը միջնորդեց իրեն հանել պատասխանողների ցանկից։

Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչը նշեց, որ Ազգային ժողովը չի կարող լինել պատասխանող կողմ, որովհետեւ եթե պատգամավորի խոսքը չի վերաբերում նրա պատգամավորական գործունեությանը,  ապա գործ ունեն անձնական վեճի հետ։

Աշխատակազմի ներկայացուցիչն անդրադարձավ նաեւ պատգամավորական անձեռնմխելիությանը, որը հայցվոր կողմի ներկայացուցչի համար տարօրինակ էր.

«Տարօրինակ է, որ Ազգային ժողովի աշխատակազմն է բարձրացնում անձեռնմխելիության հետ կապված հարցերը։ Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի իր արտահայտությունների համար»։

Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչը նույնպես կողմ արտահայտվեց, որ Ազգային ժողովը պատշաճ պատասխանող չի հանդիսանում։

Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը՝ անհիմն լինելու հիմնավորմամբ։

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահը դատարանին պահանջում է Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցնել՝ հերքել Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները։

Հիշեցնենք, որ Ագային ժողովի նիստում ելույթ ունենալով` Խաչատուր Սուքիասյանն ասել է. «Սերժ Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում: Երրորդ նախագահը եկել է Հայաստան, պարոն Օհանյանը լավ գիտի, կոշիկներից մեկը մյուսից մի համար մեծ է եղել»:

  • Կիսվել: