շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ազատ է արձակվել բողոքի գործողությունների մասնակցության համար բանտարկված՝ Արցախի Հադրութի Տումի գյուղի նախկին բնակիչ Մխիթար Օհանջանյանը. Մանուկյան

Ազատ է արձակվել բողոքի գործողությունների մասնակցության համար բանտարկված՝ Արցախի Հադրութի Տումի գյուղի նախկին բնակիչ Մխիթար Օհանջանյանը. Մանուկյան

Քիչ առաջ 5 ամսյա կալանքից առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրից ազատ արձակվեց 2023 թ. սեպտեմբերի 19-ի բողոքի գործողությունների մասնակցության համար բանտարկված Արցախի Հադրութի Տումի գյուղի նախկին բնակիչ Մխիթար Օհանջանյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
 
՛՛Նրա պաշտպանությունը ստանձնել էր Հովհաննես Խուդոյանը, որին մեծ շնորհակալություն: 11 չնահանջողների դատը շարունակվում է՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: