չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Ավինյանի խորհրդականը կդիմի դատարան իր հասցեին Սարհատ Պետրոսյանի հնչեցրած հայտարարությունների պահով

Ավինյանի խորհրդականը կդիմի դատարան իր հասցեին Սարհատ Պետրոսյանի հնչեցրած հայտարարությունների պահով

 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր, անդրադառնալով Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հայտարարությանի այն հայտարարությանը,թե  Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ է, ասաց,  այդպես էլ չի հասկացել այդ տերմինը:

Տիգրան Ավինյանը հայտնեց,նաև, որ 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում «Eloyan Architects» ընկերությունում. «Պարոն Էլոյանը, որքանով, որ տեղյակ եմ, պատրաստվում է դատարան դիմել՝ կապված պարոն Պետրոսյանի հայտարարությունների հետ»,- ասաց նա:

Այն հարցին թե Ավինյանն ունեցե՞լ է դերակատարում նրանում, որ «Eloyan Architects» ընկերությունը նման պատվերներ չստանա, փոխվարչապետը պատասխանեց՝ որևէ ընկերության պատվերներ ստանալու հետ կապված որևէ դերակատարում չունի: «Օրենքին համապատասխան պետք է լինի ամեն ինչ: Եթե կա շահերի բախում՝ օրենքին համապատասխան պետք է պատասխանատվության ենթարկել»,- ամփոփեց նա:

 

Հիշեցնենք,  որ Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյաննը հայտարարել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ է։ Ըստ Պետրոսյանի Ավետիք Էլոյանը 2012 թվականին եղբոր՝ Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է «Eloyan Architects» նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում:

Սարհատ Պետրոսյանի փոխացնմամբ՝ «Eloyan Architects»-ն այժմ ներգրավված է նաև նոր ֆուտբոլային համալիրի, Դալմայի տարածքում բազմահարկ բնակելի թաղամասի և մի շարք այլ նախագծերում: «Դրան ավելացնենք հանրահայտ 70 հարկանի շենքի նախագիծը, որը, ինչպես ներկայացվում է հարցազրույցում, պատվիրվել է 2017 վերջին։ Չնայած այս պնդումն արժանահավատ չէ, սակայն եթե կարելի է ապացուցել, որ դա պատվիրվել է մինչ նշանակումը, ապա այս նախագծի մասով կարծում եմ կկարողանանք հանգիստ լինել (ավելին՝ ներողություն խնդրել), բայց միևնույնն է՝ մնում է այն հարցը, թե ինչպե՞ս է մեր լավագույն ինտերիեր դիզայներներից Զարեհ Էլոյանը շարունակելու այս աշխատանքն առանց «փորձառու» Ավետիք Էլոյանի»,- գրել էր նա ֆեյսբուքում:

  • Կիսվել: