ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առուշ Առուշանյանը 5 տարով զրկվել է ինքնավար մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից

Առուշ Առուշանյանը 5 տարով զրկվել է ինքնավար մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատավճիռը, որով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն արդարացվեց ընտրություններից հետո հարուցված քրեական գործի դրվագով։

Միաժամանակ Առուշ Առուշանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածով, 113-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես պատիժ է կիրառվել ազատազրկումը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նկատի ունենալով, որ Առուշանյանը 8 ամիս գտնվել է արգելանքի տակ, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 6 ամիս 18 օր ժամկետը։

Որպես պատիժ նշանակվել է նաև ինքնավար մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից 5 տարի ժամկետով զրկելով ու տուգանքով։

Առուշանյանի նկատմամբ, սակայն, ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Դատարանը որոշել է սահմանել փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով ու անհապաղ ազատ արձակել արգելանքից։

  • Կիսվել: