շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արման Թաթոյանը, Գևորգ Փարսյանն ու Առուշ Առուշանյանը ԱՄՆ-ում են. ներկայացնելու են ադրբեջանական հանցանքները

Արման Թաթոյանը, Գևորգ Փարսյանն ու Առուշ Առուշանյանը ԱՄՆ-ում են. ներկայացնելու են ադրբեջանական հանցանքները

Կապան համայքի ղեկավար Գևորգ Փարսյանի և Գորիսի համայանքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ միասին աշխատանքային այցով գտնվում ենք ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Այցին մասնակցում է ամերիկահայ միջազգային փաստաբան Գառնիկ Քերքոնեանը: Այցը կազմակերպված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրանի աջակցությամբ` ամերիկահայ փաստաբան Կարօ Ղազարեանի ընդհանուր ղեկավարությամբ:

Այս մասին հայտնում են Թաթոյան հիմնադրամից:

Այցի ընթացքում տեղի կունենան հանդիպումներ Լոս Անջելոսի և Գլենդելի քաղաքային խորհուրդների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Տեր Հովնան Արք. Տերտերյանի, Հայ դատի հանձնախմբի, Լոս Անջելոսի հայ համայնքի հետ և այլն:

Այցի նպատակն է ԱՄՆ հասարակական-քաղաքական շրջանակներին ադրբեջանական հանցանքների, այդ թվում` Հայաստան ներխուժումները, դրանց հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքներում ստեղծված իրավիճակը, մարդու իրավունքների խախտումները ներկայացնելը, ինչպես նաև Կապանի ու Գորիսի կապերի ամրապնդումը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի, Լոս Անջելոսի համապատասխան մարմինների հետ: Այցը հատկապես կարևոր է` հաշվի առնելով, որ Գլենդելը և Կապանը քույր քաղաքներ են:

  • Կիսվել: