երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արթիկում երիտասարդի եւ աղջկա մահվան փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով

Արթիկում երիտասարդի եւ աղջկա մահվան փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ավտոտնակներից մեկում երիտասարդ տղայի եւ աղջկա մահվան փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազությունից։

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 55-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։ Նշանակվել է համալիր փորձաքննություն։

Հիշեցնենք` փետրվարի 24-ին Արթիկ քաղաքի ավտոտնակներից մեկում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետեւի նստատեղին հայտնաբերել են տղամարդու, իսկ ավտոմեքենայի կողքին՝ գետնին, աղջկա դի:

Ըստ տեղեկությունների՝ մահացածներն են՝ Շիրակի մարզի բնակիչներ 26-ամյա Սարգիս Ա.-ն եւ 18-ամյա Ազատուհի Հ.-ն:

  • Կիսվել: