ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արշակունյաց պողոտայում իրականացվող ակցիայի վայրում մի անձի մոտ հայտնաբերվել է 20 մմ երկարությամբ ծալովի դանակ

Արշակունյաց պողոտայում իրականացվող ակցիայի վայրում մի անձի մոտ հայտնաբերվել է 20 մմ երկարությամբ ծալովի դանակ

Մայիսի 19-ին՝ ժամը 14։45-ին, Արշակունյաց պողոտայում իրականացվող ակցիայի վայրում մի անձ, որը, ըստ նախնական տեղեկությունների, որևէ առնչություն չի ունեցել ակցիայի հետ, դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, հնչեցնել հայհոյանքներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները նշված անձին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։

22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 20 մմ երկարությամբ ծալովի դանակ։

Նշանակվել է փորձաքննություն։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: