ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արմեն Սարգսյանի` օտարերկրյա քաղաքացիության մասին գործը ուղարկվել է Քննչական կոմիտե

Արմեն Սարգսյանի` օտարերկրյա քաղաքացիության մասին գործը ուղարկվել է Քննչական կոմիտե

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի` օտարերկրյա քաղաքացիություն ունենալու վերաբերյալ գործը քրեական վարույթն ուղարկվել է քննչական կոմիտե։ Այս մասին Sputnik Արմենիայի  հարցմանն ի պատասխան նշել են ԱԱԾ–ից։
 
«Հայտնում ենք, որ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթը ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»,– նշված է ԱԱԾ պատասխանում։
Հիշեցնենք, որ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը 2022–ի հունվարի 23-ին հրաժարական է տվել` պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ` երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։
 
Հաջորդ օրը Hetq.am–ում հայտնվեց մի տեղեկություն, որ Սարգսյանը մինչ նախագահ ընտրվելն ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Հանրապետության քաղաքացիություն, և նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։ Պարբերականի տվյալներով՝ Սարգսյանը այդ քաղաքացիությունը ստացել է 500 հազար դոլարի չափով ներդրումների համար։

  • Կիսվել: