կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արմավիրում հայտնաբերել են վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին

Արմավիրում հայտնաբերել են վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին

Այսօր՝ փետրվարի 20-ին, մահված ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12 կմ հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: