հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Արեգնազ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով

Արեգնազ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

ՔԿ-ից հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 9–ի վաղ առավոտյան իրավապահները այցելել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարան։ Վերջինս տեսանյութ էր հրապարակել, որտեղ իրավապահներից պահանջում էր ներկայանալ և պարզաբանել, թե ինչու են մտել իր բնակարան։ Արեգնազ Մանուկյանի ձեռքից հեռախոսը խլել են։

ՔԿ–ից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Ա.Մ.-ն՝ դատարան ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ. հունիսի 12–ի վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ժամանել էին Արեգնազ Մանուկյանի բնակարան՝ խուզարկության։

Այդ ժամանակ ՔԿ–ից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են. վարույթը կապված է լրտեսության, պետական դավաճանության հայտնի վարույթի հետ։

Հիշեցնենք, որ պետական դավաճանության այս վարույթով կալանավորված է ԲՀԿ ցուցակի երկրորդ համար, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։

  • Կիսվել: